211652_close_icon
views-count1677 դիտում article-date 15:31 26-11-2014

Ուկրաինան հայտնում է Ղրիմ ռուսական 14 նորագույն կործանիչներ ուղարկելու մասին

Ռուսաստանը Սևաստոպոլի մերձակայքում տեղակայված Բելբեկի ավիաբազա է ուղարկել 14 նորագույն մարտական ինքնաթիռ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի 27-րդ ավիացիոն դիվիզիայի հրամանատարի պաշտոնակատար Իգոր Ռոմանովը, հաղորդում է Unian.net-ը: Հայտարարության մեջ նշված է, որ նշված ավիաբազայում վայրէջք են կատարել ՌԴ Կրասնոդարի մարզից թռած 10 Су-27СМ կործանիչներ և 4 Су-30М2: Ուկրաինայի ԶՈՒ աղբյուրի համաձայն՝ Բելբեքի ավիաբազայում այժմ կա 24 մարտական և 6 ուսումնամարտական ինքնաթիռ: Իսկ ավիաբազայում է տեղակայվում 62-րդ ավիացիոն կործանիչ գունդը, որը մտնում է 27-րդ խառը ավիացիոն դիվիզիայի կազմի մեջ: Գունդը ստեղծվել է Եյսկում՝ 1941 թվականին, 1942 թ-ին մասնակցել Սևաստոպոլի պաշտպանական մարտերին, իսկ 1947 թ-ից մտել Խորհրդային միության հակաօդային պաշտպանության զորքերի կազմի մեջ:

Նմանատիպ նյութեր