14443 դիտում
13:41 29-09-2020
19-ամյա զոհված զինծառայող Էրիկ Սահակյանը Փարաքար համայնքից էր.
Սեպտեմբերի 27-ին Արցախում հակառակորդի հարձակումը հետ մղելու ընթացքում 19-ամյա զոհված զինծառայող Էրիկ Սահակյանը Արմավիրի մարզի Փարաքար համայնքից էր:
Այս մասին [color=#EF2929] Tert.am[/color]-ին հայտնեց Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանը:
Նրա տեղեկացմամբ՝ Էրիկն ապրում էր ծնողների ու եղբոր հետ: Էրիկ Սահակյանը ծառայել է Քարվաճառում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը: Այդ օրվանից ՀՀ-ում և ԱՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն: