3841 դիտում
17:28 29-09-2020
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել
[b]ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ[/b]
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների այս օրերին համացանցում նկատվում են տարաբնույթ հայտարարություններ Արցախի Հանրապետության համար առաջին անհրաժեշտության դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու վերաբերյալ:
Մեծապես կարևորելով մեր հայրենակիցների համանման մղումներն ու նրանց կողմից ցուցաբերվող ակնհայտ հայրենասիրությունը՝ հայտնում ենք, որ նմանատիպ նախաձեռնություններն անհրաժեշտ է բացառապես իրականացնել պետական կառույցների համակարգմամբ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համացանցում նկատվում են նաև հայտարարություններ տարբեր զորամասերի զինծառայողների մասին տեղեկություններ ճշտելու և նրանց ծնողներին փոխանցելու պատրաստակամության վերաբերյալ:
Նման ծառայություններ առաջարկող անձանցից պահանջվում է զերծ մնալ այդօրինակ գործընթացների կազմակերպումից, իսկ այդպիսի հարցադրումներ ունեցող անհատներին հորդորում ենք հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով բացառապես դիմել իրավասու պետական մարմիններին:
Հակառակ պարագայում հնարավոր է հայտնվեն ոչ ճիշտ տեղեկություններ և առիթ դառնան տարաբնույթ թյուրիմացությունների համար:
Նմանատիպ նյութեր
12648 դիտում
20:55 22-07-2016
Ազգային անվտանգության ծառայությունը նոր հայտարարություն է տարածել․ ձերբակալվել են զինված խմբի աջակիցներ
7757 դիտում
21:28 24-03-2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել
9027 դիտում
17:14 28-09-2020
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել