211652_close_icon
views-count2264 դիտում article-date 17:56 29-09-2020

«Խոնարհվում եմ ձեր առաջ, ցավներդ տանեմ»․ Հայկ Մարությանը այցելել է վիրավոր զինծառայողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://news.am/arm/news/604907.html?fbclid=IwAR2efLIXUIQ2tDRQ93f07R24SBcnDX0zRC2aNmabhNZfQiEPqWnt256H4-0]News.am[/url]-ը գրում է. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է վիրավոր զինծառայողներին։ Քաղաքապետը շրջել է հիվանդասենյակներով, զինվորների որպիսությամբ հետաքրքրվել։ «Ապաքինվիր շուտ, ցավդ տանեմ։ Աստված պահի, հիմա մտածիր քո առողջության մասին»,- զինվորներից մեկի հետ զրույցում ասաց Հայկ Մարությանը։ Զինվորն էլ արձագանքում է. «Հա, գնանք հասնենք տղերքին»: Քաղաքապետը իր երախտիքի խոսքերը հայտնեց զինվորներին։ «Խոնարհվում եմ ձեր առաջ, ցավներդ տանեմ, խնդրանքս է՝ կենտրոնացեք ձեր առողջության վրա, հիմա կարևորը դա է»,- հավելեց նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր