Հրապարակվել են Վարդենիսի համայնքների թիրախավորման կադրերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Վարդենիսի համայնքների թիրախավորման կադրերը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ապրիլի 27-ի առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։
Այսօր արդեն հրետակոծվել է ՀՀ տարածքը։ Վարդենիս քաղաքի մոտակայքում ադրբեջանական ԱԹՍ-ից կրակ էր բացվել քաղաքացիական ավտոբուսի ուղղությամբ։
Այս ուղղությամբ օգտագործված թուրքական F-16 կործանիչի հարվածից ՀՀ տարածքում խոցվել է հայկական օդուժին պատկանող ՍՈւ-25 ինքնաթիռը, որի օդաչուն, ցավոք, զոհվել է։