Օդային սահմանը խախտել է Harop տեսակի 3 ԱԹՍ, որոնցից 2-ը խոցվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Օդային սահմանը խախտել են Harop տեսակի 3 ԱԹՍ, որոնցից 2-ը հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են։
Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։