49210 դիտում
10:39 30-09-2020
Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկանների հետ 3-6 ամսվա պայմանագրեր են կնքվել․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Գեներալ Զիյադ Հաջի Ուբեյդը, ով ենթադրաբար, Սիրիայի ազգային բանակ (ՍԱԲ) կոչված կազմակերպության հրամանատարներից է, հաստատել է սիրիացի գրոհայինների՝ Արցախում գտնվելու մասին տեղեկությունը: Այդ մասին, ինչպես հայտնում է «Lenta.ru»-ն, նա հայտնել է «Rudaw»-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ ՍԱԲ-ի անդամները, իրոք, ուղարկվել են Ադրբեջան՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար: Նա շեշտել է, որ դրա պատճառը Թուրքիային ենթակա սիրիական շրջաններում վատացող տնտեսական իրավիճակն է. սիրիացի գրոհայիններն Ադրբեջան են մեկնել որպես վարձկան, որպեսզի փող աշխատեն եւ «օգնեն իրենց ընտանիքներին»:
Բացի այդ, Ուբեյդը շեշտել է, որ գրոհայինները պայքարում են ազգային գաղափարների համար: «Մենք պատրաստ ենք ցանկացած վայրում պայքարել հանուն Թուրքիայի անվտանգության: Պաշտպանում ենք մեր հետաքրքրությունները՝ սեփական նպատակներին հասնելու համար»,- ասել է նա: Գեներալի խոսքերով՝ մոբիլիզացման ի վիճակի է 70 հազար մարտիկ, որոնց Թուրքիան պատրաստ է տնտեսական աջակցություն ցուցաբերել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
20072 դիտում
09:39 11-10-2020
Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին հերթական ապացույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
9845 դիտում
21:58 27-07-2017
ՀԶՀ աջակցությամբ կես տարում 3.3 մլրդ ՀՀ դրամին համարժեք արտահանման պայմանագրեր են կնքվել
Այս բաժնից
952 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1072 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»