211652_close_icon
views-count17878 դիտում article-date 18:21 30-09-2020

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը հանդես է եկել հայտարարությամբ․ «Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը: Այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները: Մեր ողջ անձնակազմով պատրաստ ենք միշտ սատարելու մեր սահմանապահ քաջ զինվորին այս դժվարին և օրհասական պահերին։ Մեր օգնությունն ու զորակցությունն ենք փոխանցում մեր անվախ զինվորներին, մեր ուժը միասնության և հավաքական լինելու մեջ է, Աստված պահապան Հայ ժողովրդին»։

Նմանատիպ նյութեր