728 դիտում
11:29 01-10-2020
Կորոնավարակով պայմանավորված` սանիտարահիգիենիկ նորմերն անհրաժեշտ է պահպանել. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակով պայմանավորված սանիտարահիգիենիկ պահանջների պահպանմանն ուղղված ստուգայցերը սննդի շղթայի կազմակերպություններում:
Վերջին մեկ շաբաթվա դիտարկումները ցույց են տվել, որ տնտեսավարողները թուլացրել են հսկողությունն ու վտանգավոր վարակի վերացման համար անհրաժեշտ նորմերին հետևում են իմիջիայլոց: Հասկանալով և կիսելով բոլորի մտահոգությունը՝ կապված Արցախում և Հայաստանի սահմանին ընթացող մարտերի հետ, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ երկրում հաստատված ռազմական դրության պայմաններում առավել քան երբևէ անհրաժեշտ է աչալուրջ լինել և թույլ չտալ Covid 19-ի տարածումը: ՍԱՏՄ-ն հորդորում է սննդի ոլորտի տնտեսավարողներին պահպանել բարեխիղճ մոտեցումն ու սթափությունը, ավելի խիստ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակներ, ունենալ դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ և ախտահանիչ միջոցներ բոլոր համապատասխան վայրերում, ջերմաչափել հաճախորդներին, ախտահանել տարածքներն ու հարթ մակերեսները, սեղանները՝ յուրաքանչյուր հաճախորդից հետո, պահել ու պատշաճորեն վարել ջերմաչափման ու ախտահանման գրանցամատյանները: ՍԱՏՄ տեսուչները շարունակելու են ամենօրյա ստուգայցերը, հետևելու են սահմանված նորմերի պահպանմանը հանրային սննդի օբյեկտներում, իրացման ցանցում ու սննդի արտադրություններում:
Նմանատիպ նյութեր
4515 դիտում
17:50 07-01-2020
Պետք է խստորեն պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում․ ԱԱՏՄ
2561 դիտում
12:30 26-02-2021
Կասեցվել է հրուշակեղենի արտադրությունը․ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը․ ՍԱՏՄ
Այս բաժնից
769 դիտում
20:57 18-01-2025
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ․ Դըկոտինյի
1114 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը