826 դիտում
21:16 01-10-2020
Վստահ եմ, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր պահին եղբայրական Կիպրոսը կանգնած է մեր կողքին. նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ կարևորել է եղբայրական Կիպրոսի հետ դարավոր բարեկամության, պատմամշակութային կապերի և ընդհանուր հոգևոր արժեքների վրա խարսխված սերտ հարաբերությունները, որոնք Հայաստանի հետ համագործակցության խորացման և զարգացման լավագույն հենքն են։
«Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Ադրբեջանը տասնամյակներ շարունակ փորձում է ռազմական ուժով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ ոտնահարելով միջազգային և բարոյական բոլոր նորմերը, հրաժարվելով բանակցային սեղանի շուրջ գտնել հակամարտության խաղաղ կարգավորման բանալին: Արցախը և Հայաստանը միահամուռ դիմակայել են ադրբեջանական ղեկավարության այս արկածախնդրային և կործանարար քաղաքականությանը, որի ետևում կանգնած է Թուրքիան, և կշարունակեն արժանի պատասխան տալ թշնամուն: Վստահ եմ, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր պահին եղբայրական Կիպրոսը կանգնած է մեր կողքին»,- ասված է Հանրապետության նախագահի ուղերձում:
Նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոս Անաստասիադիսին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և շարունակական առաջընթաց:
Նմանատիպ նյութեր
1667 դիտում
17:32 27-09-2022
Այս ծանր պահին եղբայրական ռուս ժողովրդի հետ կիսում ենք կորստի վիշտն ու ցավը. Արցախի նախագահ
Այս բաժնից
715 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
541 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին