23623 դիտում
18:33 01-10-2020
Զոհվել է Le Monde-ի լրագրողներին ուղեկցող երիտասարդը. «Հետք»
Ֆրանիսական «Le Monde» պարբերականի լրագրողներն ու նրանց ուղեկցող անձնակազմը Արցախի Մարտունի քաղաքում հրետակոծության է ենթարկվել։ Լրագրողներին Արցախում ուղեկցող, անկախ լրագրող Հերմինե Վիրաբյանը [url=https://hetq.am/hy/article/122325]«Հետք»[/url]-ի հետ զրույցում ասել է, որ լրագրողների խմբին ուղեցող Մարտունի քաղաքի բնակիչը հրետակոծության ժամանակ զոհվել է, լրագրողները վիրավորվել են։
«Le Monde»-ի ֆրանսիացի լրագրողներ Ալան Կավալը և Ռաֆայել Շարլզը Ստեփանակերտ են ժամանել սեպտեմբերի 30-ին։
Մայրաքաղաքում աշխատելուց հետո՝ հոկտեմբերի 1-ին, լրագրող Հերմինե Վիրաբյանի հետ այցելել են Մարտունի քաղաք։ Որոշել էին այցելել վնասված տներ, զրուցել մարդկանց հետ։ Մարտունիում նրանց է միացել տեղացի մի երիտասարդ՝ Գրիշա անունով, որը տեղանքին ծանոթ էր։
Լրագրողների խումբը պետք է այցելեր 5 տուն։ Առաջին տանը նկարահանումներն ավարտել են և դուրս եկել։ Փորձել են մոտենալ «Press» տարբերանշանով մեքենային, երբ արկերի ձայն են լսել երկնքում։ Մի պահ մտածել են, թե ձայնը հեռվից է լսվում, սակայն արագ կողմնորոշվել և տարբեր ուղղություններով վազել են։
Նմանատիպ նյութեր
1126 դիտում
16:49 02-10-2020
Արման Թաթոյանը տեսակցել է «Le Monde» թերթի 2 լրագրողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
16807 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ