5447 դիտում
19:18 01-10-2020
Քիչ առաջ լույս աշխարհ եկավ Արցախից Երևան եկած փոքրիկ Արթուրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը հայտնում է, որ ԲԿ-ի ծննդատանը քիչ առաջ լույս աշխարհ է եկել փոքրիկ Արթուրը:
«Արթուրն իր գերդաստանի միակ երեխան է, ով ծնվել է Արցախից դուրս: Այս պահին թշնամուն թեժ հակահարվածներ հասցնող Արթուրի զինծառայող հոր համար որդու ծնունդն ամենասպասված բարի լուրն է:
«Արթուրի քույրը անհամբեր սպասում է եղբորը, իսկ ընտանիքս հուսով է, որ շատ արագ վերադառնալու ենք տուն` հայրենի Արցախ»,- նշում է նորածնի մայր Էլլադա Կարապետյանը:
Հանձին Արթուրի` առողջություն եւ անհոգ մանկություն պատերազմների արդյունքում բնականոն կյանքի ռիթմը փոխած բոլոր երեխաներին, համբերություն մայրերին»,- հայտնում է ԲԿ-ն։
Նմանատիպ նյութեր
2442 դիտում
14:03 06-02-2021
Արթուրը զոհվեց հրադադարից ժամեր առաջ, դիպուկահարի կրակոցից. Արթուրը զոհվեց, որ Մարտունին անառիկ մնա