211652_close_icon
views-count24699 դիտում article-date 22:01 01-10-2020

Հանուն հայրենիքի պաշտպանության, հերոսաբար զոհվել են Պոլիտեխնիկի ուսանողներ

[url=https://iravaban.net/292681.html?fbclid=IwAR0Z-vKUFPz_o944wwo96SDlzN4-1I5hKz_kRlXU94RKYfTfHMrRRPhE1A8]Iravaban.net-[/url]ը գրում է. «Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հերոսաբար զոհվել են Պոլիտեխնիկի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտությամբ ուսանող Դավիթ Օհանյանը և Էներգետիկայի էլեկտրատեխնիկայի ինստիտուտի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Սերգեյ Բենիամինյանը: ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողութունը գլուխ է խոնարհում և ցավակցությունն է հայտնում հերոսների հարազատներին և կիսում կորստյան ծանր վիշտը: Պոլիտեխնիկը իր զորակցությունն է հայտնում այն զինվորներին և սպաներին ովքեր այս պահին շարունակում են պատվով և անձնուրաց իրականացնել հայրենիքի պաշտպանությունը։ Աստված պահապան մեր բանակին: Աստված պահապան բոլորիս: Փառք Հայոց բանակին»,- նշված է համալսարանի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր