4919 դիտում
09:33 02-10-2020
Նախիջևանում հանգիստ է, սակայն զգոնությունը չեն կորցնում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու ողջ երկայնքով ընթացող մարտերին զուգահեռ՝ Նախիջևանի հատվածում հանգիստ է։ Նախիջևանի սահմանակից համայնքների ղեկավարների խոսքով՝ կրակոցներ չկան, սահմանին ամեն ինչ հանգիստ է, ամեն մարդ իր գործին է։
«Ամեն ինչ նորմալ է, հանգիստ է, ոչ մի լարվածություն, առավել ևս՝ խուճապ չկա։ Բոլորն իրենց տեղերում, իրենց գործին են»,- միաբերան պնդում էին համայնքապետերը։
Սեպտեմբերի 27-ից հրադադարի ռեժիմի խախտման որևէ դեպք չի գրանցվել նաև Արարատի մարզի Զանգակատուն համայնքում։ Համայնքի ղեկավար Հովիկ Կարապետյանն ասաց, որ, օգտվելով խաղաղ իրավիճակից, ամբողջ գյուղով զբաղված են Արցախում կռվող տղաներին օգնություն ուղարկելու գործով։ Սահմանապահ գյուղերի ղեկավարները պնդում էին, սակայն, որ զգոնությունը չեն կորցնում»։
[b]Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2782 դիտում
08:34 25-03-2014
Մենք կորցնում ենք Քեսաբը, բայց ախր կորցնում ենք նաև Հայաստանը. ՀԺ
Այս բաժնից
949 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1072 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»