211652_close_icon
views-count1907 դիտում article-date 10:43 02-10-2020

Պատերազմի պատճառով գյուղոլորտում ոչ մի ծրագիր չի սառեցվել․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Սեպտեմբերի 29-ին թուրք-ադրբեջանական թշնամական զինուժն արդեն կրակ բացեց նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես, թիրախավորվեց Վարդենիսի տարածաշրջանը։ Հետո հրետակոծություն սկսվեց Վարդենիսի գյուղերի ուղղությամբ։ Հաշվի առնելով այս և այն հանգամանքը, որ ամբողջ Հայաստանում հայտարարված է զորահավաք և կամավորականների հոսքն էլ ցայսօր չի դադարում, էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբիելյանին հարց ուղղեցինք. մեր գյուղատնտեսությունը չի՞ տուժել, ի՞նչ վիճակ է ոլորտում, գյուղոլորտի ծրագրերն իրականացվու՞մ են, թե՞ առժամանակ սառեցված են: Տիգրան Գաբրիելյանը շեշտեց, որ գյուղոլորտի նույնիսկ ընթացիկ ծրագրերն են իրականացվում. «Որովհետև հասկանում ենք, որ կենդանիների ու բույսերի շրջանում հիվանդությունների դեպքում, եթե կանխարգելիչ գործողություններ չանենք, խնդիրներ կունենանք: Ամեն ինչ անում ենք, որպեսզի պլանով նախատեսված պետական օժանդակության բոլոր միջոցառումներն իրականացնենք: Մարդիկ այս պատերազմական դրության ժամանակ չեն էլ հուսահատվել, որ շինարարություն անեն և այլն: Օրինակ՝ հենց հիմա խելացի անասնաշենքերի նախագծեր ենք քննարկում: Տնտեսվարողները ջերմոցային տնտեսություններ հիմնելու ծրագրերի են մասնակցում: Ինտենսիվ այգիների հետ կապված էլ քննարկումներ ունենք: Մոտավորապես 30 տնտեսվարող նախագիծ է ներկայացրել․․․»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր