211652_close_icon
views-count19948 դիտում article-date 16:20 02-10-2020

Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են Opel Zafira-ն ու Mercedes-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Վանաձորի բնակիչ՝ 56-ամյա Գագիկ Ա-ի վարած Opel Zafira մակնիշի և Գումրիի բնակիչ՝ 32-ամյա Վանիկ Խ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Անտոնյանը, նրա ուղևորներ՝ Վանաձորի բնակիչ, 60-ամյա Ռիտա Վ-ն և Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ՝ 65-ամյա Լիա Վ-ն, ինչպես նաև Mercedes-ի վարորդ Վանիկ Խ-ն, նրա ուղևորներ՝ Գյումրիի բնակիչ, 21-ամյա Միսակ Վ-ն և անձը չպարզված մեկ կին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Այվազյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Եղշատյանի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին ճանապարհային ոստիկանները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վարորդներից Վանիկ Խ-ն, գիտակցության չգալով, մահացել է։ Պարզվել է նաև, որ նրա վարած ավտոմեքենան եղել է առանց համարանիշների։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են անձը չպարզված կնոջ ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները ՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր