Հայտնի է Հայաստանի Մ-21 հավաքականի հայտացուցակը Շվեդիայի դեմ հանդիպման համար
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 5-ից կսկսի նախապատրաստությունը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21-ի որակավորման փուլի 1-ին խմբի Շվեդիա Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպմանը։ Թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Սևակ Ասլանյան - «Փյունիկ»
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Վարդան Շահատունի - «Արարատ-Արմենիա»
Պաշտպաններ
Արթուր Դանիելյան - «Արարատ-Արմենիա»
Ալբերտ Խաչումյան - «Արարատ-Արմենիա»
Յուրի Մաղաքյան - «Արարատ»
Հովհաննես Նազարյան - «Շիրակ»
Վահե Մուրադյան - «Արարատ»
Կարեն Հովհաննիսյան - «Ալաշկերտ»
Արսեն Սադոյան - «Շիրակ»
Կիսապաշտպաններ
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Աղասարյան - ԲԿՄԱ
Սերգեյ Մկրտչյան - ԲԿՄԱ
Նարեկ Գրիգորյան - ԲԿՄԱ
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ
Արմեն Նահապետյան - «Փյունիկ»
Կարեն Մելքոնյան - «Ուրարտու»
Ռուդիկ Մկրտչյան - «Շիրակ»
Պետրոս Աֆաջանյան - «Շիրակ»
Էրիկ Վարդանյան - «Շիրակ»
Էդգար Մովսեսյան - «Վան»
Գևորգ Տարախչյան - «Ուրարտու»
Հարձակվողներ
Լյովա Մրյան - «Շիրակ»
Լևոն Վարդանյան - «Փյունիկ»
Աբրահամ Պորտուգալյան - «Ուրարտու»
Ավելացնենք, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Շվեդիա Մ-21-Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա չեզոք դաշտում՝ Լեհաստանի Լյուբլին քաղաքում։