211652_close_icon
views-count28684 դիտում article-date 17:50 03-10-2020

Գևորգը դպրոցում գերազանց էր սովորում, որոշել էր շարունակել կրթությունը. մայիսին պետք է զորացրվեր. Քարաշենի վարչական ղեկավարը՝ զոհված զինծառայող Գևորգ Ղուկասյանի մասին.Tert.am

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայող 19-ամյա Գևորգ Ղուկասյանը Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրից էր: Այս մասին [color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում ասաց Քարաշենի վարչական ղեկավար Գառնիկ Շահնուբարյանը: «Գյուղացու աշխատող ընտանիքից էր, ապրում էր ծնողների, քրոջ ու եղբոր հետ: Մեկ տարի 2 ամիս էր, որ ծառայում էր, մայիսին պետք է վերադառնար»,- պատմեց բնակավայրի վարչական ղեկավար: Նրա խոսքով՝ Գևորգը խելոք, աշխատասեր տղա էր, գերազանցությամբ էր սովորում դպրոցում և ուզում էր շարունակել կրթությունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 2-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 17 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 2290 զոհ, ավելի քան 3670 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Նմանատիպ նյութեր