50018 դիտում
20:34 03-10-2020
Լոս-Անջելեսում բնակվող վանաձորցի Սարգիս Պետրոսյանը հերթական օգնությունն է ցուցաբերել Արցախն անառիկ պահող հայ զինվորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Արդեն մի քանի օր է, թուրք-ադրբեջանական սանձազերծված պատերազմը Արցախի դեմ շարունակվում է ու թուրք-ազերիներները, նրանց վարձկանները արժանի հակահարված են ստանում ռազմաճակատի բոլոր ուղղություններով:
Գրեթե բոլոր հատվածներում նրանք ունենում են մարդուժի և զինտեխնիկայի հսկայական կորուստներ:
Ռազմաճակատում փայլուն հաջողություններին զուգահեռ, մեր արծիվ ու առյուծ զինվորները, սպաներն ու հրամկազմը զգում են, որ իրենց թիկունքին է կանգնած համայն հայությունը:
Մի քանի օր է, Լոս-Անջելեսում բնակվող, բազմաթիվ անգամ հայ զինվորի կողքին կանգնած բարերար Սարգիս Պետրոսյանը, ով ծնունդով վանաձորցի է, վերադարձել է Հայաստան, ու հերթական օգնությունն է բերել զինվորի համար:
Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակից Ս. Պետրոսյանի կողմից Հայաստան բերված օգնությունը հատուկ ավտոմեքենաներով վանաձորցի մի խումբ երիտասարդներ տեղափոխեցին Արցախ՝ հասցնելով զինվորներին:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/09/29/1165861/]հայտնել էր[/url] [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 29-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում էին հավաքվել մի խումբ երիատասարդներ, ովքեր սեփական նախաձեռնությամբ իրականացրեցին արցախցիներին առաջին օգնության պարագաներ ուղարկելու գործընթացը:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից վանաձորցի Տիգրան Մելքոնյանն ասել էր. «Սա մեր կողմից փոքրիկ օգնություն է զինվորին ու արցախցուն, չէ՞ որ առաջին հերթին պարտական ենք հենց նրանց:
Եթե սահմանն անառիկ է, մենք մեզ ավելի վստահ ու պաշտպանված ենք զգում, իսկ նրանց, հավատացած ենք, ողջ հայությունը թիկունք է կանգնած, քանի որ մեր գործն արդար է, մեր պայքարն էլ վավերացվելու է միայն հաղթանակներով:
Ու դրա վավերացնողները լինելու են հայ զինվորը, հայ սպան, կամավորականն ու մեր նման քաղաքացիները»:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+