211652_close_icon
views-count30015 դիտում article-date 23:40 04-10-2020

«Արցախին մեր օգնությունն է պետք, ոչ թե ցույցերը». Արա Աբրահամյանը դիմել է հանրահավաքներ կազմակերպել ցանկացողներին. Tert.am

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ցույցեր կազմակերպելու փոխարեն օգնել հերոսական Արցախին ինչով հնարավոր է, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/04/abrahamyan/3413679]Tert.am[/url]-ը: «Սիրելի հայրենակիցներ, վտանգավոր իրողությունները, որոնք տեղի են ունենում այն բանից հետո, երբ Ադրբեջանն ու Թուրքիան իսլամիստ ջիհադականների զանգվածային մասնակցությամբ հարձակվել են Արցախի խաղաղ բնակչության դեմ, անտարբեր չեն թողել և ոչ մի հայի: Արցախում այսօր որոշվում է ոչ միայն ղարաբաղցիների ճակատագիրը: Դա մենք հասկանում ենք, դա հասկանում և մեզ աջակցում են Ռուսաստանի ողջամիտ ուժերը: Միասին մենք անում ենք ամեն ինչ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում հերոսական Արցախին օգնելու համար և կարծում ենք, որ մեր գլխավոր նպատակը պատերազմն ու արյունահեղությունը կանգնեցնել է: Մոսկվայում անցկացրած ոչ մի ցույց չի լուծի այս հարցը: Ընդհակառակը, այստեղ նման ակցիաների կազմակերպիչները մեր դեմ կտրամադրեն մեր բարեկամներին և մեզ հետ համակարծիք մարդկանց: Ուզում եք հերոս դառնալ, Արցախը սպասում է ձեզ: Ուզում եք օգնել Արցախին, եկեք ՌԴ-ում հայերի միության կենտրոն: Մեզ պետք են ուղղաթիռներ, միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք վարձատրել ձեզ՝ ձեր աշխատանքի համար, որպեսզի ցանկության դեպքում այդ գումարն ուղարկեք Արցախի օգնության հիմնադրամին: Կա ևս մեկ «ճակատ», որտեղ այսօր առանց կանոնների պատերազմ է վարվում: Տեղեկատվական պատերազմ: Ուզում եք օգնել Արցախին՝ մնալով տանը, ապա տարածեք սոցցանցերում ճշմարտությունը այս ոչ հավասար պայքարի մասին, այս սուրբ պատերազմի մասին: Ճշմարտությունը հրապարակեք Ղարաբաղի պատմության մասին: Պատերազմի մեկնարկի երկրորդ օրը, երբ զրուցում էի Արցախի ղեկավարության հետ և հարցրի՝ ինչի կարիք ունեն նրանք առաջին հերթին, որպես պատասխան լսեցի. «Բոլորին հասցրեք ճշմարտությունը մեր մասին»: Հուսով եմ, որ այդպես կանեն մեր բոլոր հայրենակիցները, հատկապես ցույցերի կազմակերպիչները»,- ասվում է Արա Աբրահամյանի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր