51835 դիտում
09:13 06-10-2020
Ով կամ ովքեր են եղել ինքնաթիռում. ՌԴ-ն ակտիվացնում է իր դերակատարությունը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություններ տարածվեցին, թե Երևանում վայրէջք է կատարել Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը, ապա նշվեց, թե դա եղել է Ռուսաստանի կառավարական ինքնաթիռ: Թե ով կամ ովքեր են եղել ինքնաթիռում, այդպես էլ պարզ չդարձավ: Միայն ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ասաց, որ «Երևանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները բնականոն հունով ընթանում են: Եվ դրա շրջանակներում Հայաստան են ժամանում նախապատրաստական խմբեր»:
Միևնույն ժամանակ երեկ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արցախից վերադարձել է Երևան և այսօր առավոտյան հանդիպում ունի ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Թե ինչ արդյունք կունենա այսօրվա հանդիպումը, ցույց կտա ժամանակը: Բայց, ինչպես երևում է, փաստացի Ռուսաստանն ակտիվացնում է իր դերակատարությունը:
Հավելենք, որ օրեր առաջ Կոպիրկինի հետ հանդիպել էր նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ առաջիկա օրերին Հայաստան կայցելի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ամենայն հավանականությամբ ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4360 դիտում
09:49 18-12-2021
Չնայած նոր զիջումների մասին տեղեկություններին, գործարարներն ակտիվացնում են աջակցությունը․ «Փաստ»
1339 դիտում
08:11 23-12-2023
Մոսկվան ակտիվացնում է ջանքերը. ուշագրավ ֆորում է տեղի ունեցել․ «Փաստ»
1965 դիտում
19:46 16-05-2014
Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Արցախ» հայրենակցական միության դերակատարությունը
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1408 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2023 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»