11260 դիտում
09:55 06-10-2020
Պետությունը կկանգնի զոհված զինծառայողների ընտանիքների կողքին. որքան աջակցություն կստանան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված ռազմական գործողությունների հետևանքով, ցավոք, հայկական կողմն ունի 222 զոհ: Անխոս, հերոսների ընտանիքները պետք է լինեն պետության հոգածության ներքո, իսկ դրա համար գործում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը, որը պետք է աջակցություն ցուցաբերեր 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված զինծառայողի ընտանիքներին և I կամ II խմբի հաշմանդամ դարձածներին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայողների ընտանիքները ստանում են 82 մլն դրամ, պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողների ընտանիքները՝ 70 մլն դրամ, պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայի և պարտադիր զինվորական ծառայության շարքային զինծառայողների ընտանիքները՝ 58 մլն դրամ:
Ընդ որում, բոլոր այս դեպքերում գումարի ամբողջ չափից 10մլն դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով 20 տարվա ընթացքում: Զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն լրացուցիչ ամսական 100 հազար դրամ ստանալու իրավունք, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի երեք կամ ավելի՝ 18 տարին չլրացած երեխաներ կամ 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ կամ 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Բոլոր զոհվածների ընտանիքները լինելու են պետության հոգածության ներքո:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
25089 դիտում
13:47 08-10-2020
Որքան հատուցում կստանան զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3285 դիտում
14:12 29-12-2017
«Դուք մենակ չեք». ՀԵՀ-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքների կողքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
949 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1072 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»