211652_close_icon
views-count12759 դիտում article-date 10:45 06-10-2020

Իլհամ Ալիևը պետք է դատվի Միջազգային քրեական դատարանում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Ադրբեջանի բազմաթիվ գործողություններ հանդիսանում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներ։ Դրանք բոլորը հավաքվում են մեր փաստահավաք խմբի կողմից, որպեսզի ներկայացվեն ոչ միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այլև մարդու իրավունքներով զբաղվող այլ միջազգային ատյաններ: Միջազգային կազմակերպություններում բարձրացնելու ենք Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության նկատմամբ արգելված զինատեսակների կիրառման մասին, ինչն ուղղակիորեն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով։ Կիրառվում են նաև այնպիսի զինատեսակները, որոնց օգտագործման արդյունքում կարող են առաջանալ բնապահպանական աղետներ։ Դրանք ևս միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են և համարվում են պատերազմական հանցագործություն»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը։ Մասնագետի խոսքով, միջազգային իրավունքն ինքնաշխատ կերպով չի աշխատում, մենք ինքներս պետք է այն աշխատացնենք, ինչն էլ այս պահին արվում է։ Հանրության շրջանում արդարացի պահանջ է դրվում պատերազմը սանձազերծած Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական իշխանությանը քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։ ԱԺ պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանը չի վավերացրել միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և այսպիսով կանոնադրության իրավազորությունը չի կարող տարածվել Ադրբեջանի վրա։ Բացառություն կարող է լինել այն դեպքում, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիմի Միջազգային քրեական դատարան կոնկրետ հանցագործության մեջ կասկածվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։ Անվտանգության խորհուրդը քաղաքական մարմին է, այսինքն՝ պետք է լինի քաղաքական որոշում։ Այս դեպքում անհրաժեշտ կլինի Անվտանգության խորհրդի ձայների մեծամասնությունը, որոնց թվում պարտադիր պետք է լինեն ԱԽ-ի հինգ մշտական անդամները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր