38951 դիտում
22:44 06-10-2020
«Ես չգիտեմ, թե ինչ եմ այստեղ անում». 24-ամյա սիրիացի վարձկանը Der Spiegel-ի հետ զրույցում ափսոսանք է հայտնել, որ համաձայնել է կռվել Լեռնային Ղարաբաղում
[url=https://www.tert.am/am/news/2020/10/06/mercenary/3415363?fbclid=IwAR09CrqhRDbHwCrPW6YMcmSYD-YTkS7lr-62dqQpgNnhUAYXFMj__sVTdeY]Tert.am[/url]-ը գրում է. Ռուսական «ԻնոՊրեսա» կայքը հայտնում է, որ գերմանական Der Spiegel պարբերականն ապացույցներ ունի այն մասին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը սիրիացի վարձկաններին նպատակաուղղված ուղարկում է ԼՂ հակամարտության գոտի:
Գերմանական պարբերականի հետ հեռախոսազրույցում 24-ամյա սիրիացի Իբրահիմը հայտնել է, որ գտնվում է ապաստարանում՝ Լեռնային Ղարաբաղում առաջնագծի հարևանությամբ: «Նրա խոսքով՝ ապաստարանի վրայով թռչում են հայկական կործանիչները: Մեր ուղղությամբ հարվածներ են հասցվում: Մենք այնքան շատ մարդ ենք կորցրել, որ արդեն չեմ կարողանում հաշվել նրանց: Ես միայն հույս ունեմ, որ դուրս կգամ այստեղից»,- ասել է նա:
«Իբրահիմը, որը հետապնդումնեից խուսափելու համար չի ցանկացել հրապարակել իր ամբողջական անունը, նշել է, որ մինչև վերջերս մարտնչել էր Բաշար ալ-Ասադի դեմ Սիրիայի ազատ բանակի «Սուլթան Մուրադ» գնդի կազմում, սակայն այժմ ծառայում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը Սիրիայի ազատ բանակի միակ դաշնակիցն է ներկա պահին»,- ասվում է Der Spiegel-ի հոդվածում:
Պարբերականի հետ զրույցում Իբրահիմի ընկերներից ոմանք հրաժարվել են մասնակցել Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմին, սակայն ինքը համաձայնել է, քանի որ պիտի կերակրի ընտանիքին: Նրա կինն ու երեք երեխաները բնակվում են թուրք-սիրիական սահմանին գտնվող ճամբարում: Նրան 1000 դոլար ամսավճար են առաջարկել Կովկասում ռազմական գործողություններին մասնակցելու համար:
«Ես չգիտեմ, թե ինչ եմ այստեղ անում»,- ասել է Իբրահիմն ու ափսոսանք հայտնել, որ համաձանել է այդ աշխատանքին՝ չնայած վարձատրությանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Նմանատիպ նյութեր
4225 դիտում
22:35 04-04-2019
Ռոնալդուն պարտվեց դատը Der Spiegel-ին
765 դիտում
15:11 25-01-2023
Գերմանիայի կանցլերը Ուկրաինա Leopard մարտական տանկերի մատակարարման որոշում է կայացրել. Der Spiegel