211652_close_icon
views-count768 դիտում article-date 15:11 25-01-2023

Գերմանիայի կանցլերը Ուկրաինա Leopard մարտական տանկերի մատակարարման որոշում է կայացրել. Der Spiegel

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինա Leopard մարտական տանկերի մատակարարման որոշում է կայացրել։ Ընդ որում՝ խոսքը առնվազն Leopard 2 A6 տանկերի մեկ վաշտի մասին է, գրել է Der Spiegel-ը։

Նյութի հրապարակման պահին պաշտոնական հավաստիացում դեռ չկար, բայց ԶԼՄ-ներին արդեն արձագանքել են, մասնավորապես՝ բունդեսթագում։ Պաշտպանության կոմիտեի նախագահ Մարի-Ագնես Շթրակ-Ցիմերմանը խոսել է ռուսական ներխուժմանն արձագանքելու կարեւոր քայլի մասին։ Նրա խոսքով՝ որոշման ընդունումը երկար ժամանակ է պահանջել, բայց, ի վերջո, այն անխուսափելի էր։

«Այն, որ Գերմանիան թույլ կտա գործընկեր երկրներին հանձնել իր տանկերը, ինչպես նաեւ ինքը կմատակարարի դրանք, մխիթարական նորություն է տառապյալ եւ խիզախ ուկրաինացի ժողովրդի համար»,- նշել է նա։ Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը ողջունել է Գերմանիայի կառավարության որոշումը, բայց միեւնույն ժամանակ մեղադրել կանցլերին անվճռականության եւ երկար տատանվելու մեջ։

Նմանատիպ նյութեր