211652_close_icon
views-count6930 դիտում article-date 23:58 07-10-2020

«Մենք գիտենք, թե ինչպես է պետք խոսել հրեշի հետ այնպես, որ նա նահանջի». ներկայացում, որի հասույթը կուղղվի բանակին

Հաղթում ենք... Մինչ տղերքը պայքար են մղում՝ պաշտպանելով հայրենիքը հարձակումներից և ապահովում խաղաղ երկինք երեխաների համար, մշակույթը թիկունքից օգնում է։ Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Աբովյան 11 հասցեում գտնվող «Փոքր Թատրոնում» «Մայրի» ներառական թատերախմբի ներկայացմամբ, Թումանյանի «Խոսող Ձուկը» հեքիաթի բեմականացումն է։ Խորագիրը՝ «Մենք գիտենք, թե ինչպես է պետք խոսել հրեշի հետ այնպես, որ նա նահանջի»։ Ներկայացմանը կհաջորդի փոքրիկ համերգ։ Ուշադրություն տեղերը սահմանափակ են՝ համավարակով պայմանավորված առողջապահական անվտանգության կանոնների համաձայն։ Մուտքի տոմսի արժեքը 2000 դրամ։ Հասույթը կուղղվի Պաշտպանության Բանակի օգտին։

Նմանատիպ նյութեր