211652_close_icon
views-count3615 դիտում article-date 09:15 08-10-2020

ԱՄՆ տարբեր նահանգներից ամերիկահայերը շարժվում են դեպի Վաշինգտոն՝ բողոքի ցույցին մասնակցելու. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Սպիտակ տան դիմաց տեղի է ունենալու ԱՄՆ հայ համայնքի բողոքի ցույցն ընդդեմ ԱՄՆ իշխանությունների: Ամերիկահայերը չեն պահանջի կորոնավիրուսով հիվանդ նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարականը, սակայն կպահանջեն, որ Միացյալ Նահանգները ավելի ակտիվորեն պաշտպանի Հայաստանը և Արցախը թուրք-ադրբեջանա-ջիհադիստական հարձակումներից: ԱՄՆ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ցույցը լինելու է աննախադեպ բազմամարդ, և ԱՄՆ տարբեր նահանգներից ամերիկահայերը արդեն երկու օր է շարժվում են Վաշինգտոնի ուղղությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր