2068 դիտում
09:36 08-10-2020
Նկուղներն անմխիթար վիճակում են, որտե՞ղ թաքնվել անհրաժեշտության դեպքում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սկսված պատերազմից և Հայաստանի Կոտայքի մարզում անօդաչու թռչող սարքի խոցումից հետո բոլորը կրկին հիշեցին Երևանում շենքերի նկուղների ոչ բարենպաստ լինելը։
Բանն այն է, որ օդային տագնապի դեպքում խորհուրդ է տրվում թաքնվել ռազմաապաստարաններում, թաքստոցներում, շենքերի նկուղներում, սակայն հատկապես վերջիններս չեն գտնվում պատշաճ վիչակում։
Ընդ որում, այդ հարցն ակտուալ էր դարձել նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, աօա բաւ 2018-ին, երբ Հայաստանում անցկացվում էին «Շանթ 2018» զորավարժությունները, և խնդիր էր դրված նաև մաքրել շենքերի նկուղները։ Սակայն այսօր պատերազմից չորս և զորավարժություններից երկու տարի անց ականատես ենք լինում, որ շենքերի նկուղները հիմնականում քանդված են, գտնվում են անմխիթար վիճակում կամ էլ, առհասարակ չկան, վերածվել են որևէ ընկերության պահեստի։ Եվ ստացվում է՝ պատերազմական իրավիճակում եթե անհրաժեշտ լինի պատսպարվել, պարզվելու է, որ դրա համար համապատասխան վայր չկա։ Ավելին, վերջին օրերին շենքերի մուտքերում տեսնում ենք փակցված պաստառներ, թե օդային տագնապի պարագայում որտեղ պետք է թաքնվել։ Սակայն արդյոք ունե՞նք այդքան ապաստարաններ, և, որ գլխավորն է, ի՞նչ վիճակում են գտնվում շենքերի նկուղները, ինչո՞ւ դրանք չեն մաքրվում։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Երևանի քաղաքապետարան և նշել, որ քաղաքացիներն ահազանգում են՝ իրենց շենքերի նկուղները լցված են կոյուղաջրերով, գարշահոտությամբ, առնետներով, աղբով»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ նյութեր
1285 դիտում
10:07 21-03-2014
Հայաստանում տնտեսությունը շարունակում է մնալ անմխիթար վիճակում․ Ժողովուրդ
2961 դիտում
22:42 22-11-2020
Գոհար Մելոյան. Որտե՞ղ են եւ որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները
1234 դիտում
11:01 10-03-2015
ԱԺ 334 դահլիճում արդեն երկրորդ տարին է՝ վարդակներն անմխիթար վիճակում են. Առավոտ
Այս բաժնից
985 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1264 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2545 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ