«Ուրարտու-2»-ի և «Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստը զոհվել է թեժ մարտերում
Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում արիաբար զոհվել է «Բանանց-2»-ի (այժմ՝ «Ուրարտու-2») և «Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
««Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կիսում է ծանր կորստյան վիշտն ու իր զորակցությունը հայտնում Դավիթ Բաբայանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասվում է ակումբի ցավակցական ուղերձում:
Երևանի «Լոկոմոտիվը», նույնպես ցավակցել է նրա ընտանիքին ու հարազատներին: