211652_close_icon
views-count8512 դիտում article-date 01:21 09-10-2020

Հարևան բռնապետին դեռ շատ խորը և ծանր հիասթափություններ են սպասվում, եթե մինչև հիմա չի հասկացել, որ Արցախն Ադրբեջանի հետ կապված է ընդամենը աշխարհագրական դիրքով. Վահրամ Պողոսյան

Իլհամ Ալիևը շատ լուրջ դեմքով հայտարարում է, թե խիստ վիրավորված է, որ Արայիկ Հարությունյանը ԱՀ նախագահի երդման արարողությունը Շուշիում է անցկացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Ուրեմն հոգու խորքում ծանր վիրավորում ստացած հարևան բռնապետը, եթե մինչև հիմա չի հասկացել, որ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի հետ կապված է ընդամենն աշխարհագրական դիրքով, դեռ շատ խորը և ծանր հիասթափություններ են սպասվում։ Չնայած, այս պատերազմից հետո ով գիտի, թե այդ հոգում ինչ խոցեր են առաջանալու։ Ամեն ինչ լավ է լինելու։ Կարևորն անփորձանք գիշեր մեր տղաներին»,- գրել է նա։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայոց բանակի հարվածները խորտակիչ են: Նա գրառմանը կից ավելացրել է նաև «#Հաղթելուենք» հեշթեգը:

Նմանատիպ նյութեր