211652_close_icon
views-count52793 դիտում article-date 18:18 09-10-2020

Ադրբեջանը ցանկանում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել

[url=https://yerevan.today/all/politics/66413/adrbedjany-cankanoum-e-robert-qocharyani-nkatmamb-midjazgayin-hetaxouzoum-haytararel?fbclid=IwAR2KFUcRU7n4VNqC71Xh3CzZ3FYZ9gtH63D_Ogz9ec9XQUA3phDgQuNXb94]Yerevan.today-[/url]ը գրում է. «Ադրբեջանը հնարավոր է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարի Ինտերպոլով: Այդ մասին ադրբեջանական Միլի Մեջլիսում (խորհրդարան) ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով կոմիտեի անդամ Նիզամի Սաֆարովը: Նրա խոսքով՝ դա կապված է այն տեղեկության հետ, թե ՀՀ երկրորդ նախագահն Ադրբեջանի «օկուպացված տարածքներ» զենք ու զինամթերք է տեղափոխել: «Միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ նման քայլի գնացող անձանց նկատմամբ Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարվում»,- հավելել է պաշտոնյան: Երեկ մամուլում տեղեկություներ էր հրապարակվել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ՀՀ է բերվել մեծ քանակությամբ զենք»:

Նմանատիպ նյութեր