211652_close_icon
views-count458 դիտում article-date 09:37 10-10-2020

Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները հրավիրվել են հանդիպման. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը երկուշաբթի օրը Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորներին հրավիրել է հանդիպման, և քննարկելու են ընդհանուր հարցեր, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Մեր տեղեկություններով՝ շատ դատավորներ արդեն իսկ ասել են, որ չեն գնալու, իսկ մյուսներն էլ ասել են, որ կգնան զուտ հետաքրքրության համար՝ հասկանալու, թե ինչ է սպասվում: Անկախ նրանից՝ ովքեր կգնան, ովքեր՝ ոչ, նախատեսված ժամկետն ավարտվում է, և Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ներկայացնի Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու: Նկատենք, որ գործընթացը պետք է մեկնարկեր դեռ նախորդ շաբաթ, սակայն հետաձգվել էր, և դատավորներն ասել էին, թե այս պատերազմական իրավիճակում սիրտ չունեն այդպիսի հարցեր քննարկելու: Նկատենք, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի հոդված 135-ի համաձայն՝ Դատական դեպարտամենտը պետք է կազմի և Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնի Վճռաբեկ դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք տվյալ դատարանում ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում և Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր