9717 դիտում
09:33 12-10-2020
Ինչպես թշնամական Թուրքիան, Իսրայելն ու Պակիստանը միավորվեցին՝ ԼՂ հակամարտության հարցում կանգնելով Ադրբեջանի կողքին․ Tert.am
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտությունը վերաճել է պատերազմի։ Վերջին սրացման մեջ ներգրավված են նաև տարբեր երկրներ, ընդ որում՝ Ռուսաստանը, Իրանն ու Հնդկաստանն աջակցում են Հայաստանին, մինչդեռ Թուրքիան, Իսրայելը և Պակիստանը միավորվել են՝ կանգնելով Ադրբեջանի կողքին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/12/Artsakh/3419014?fbclid=IwAR2v5-bpkDJtz5uiBKLA2rIQl2hvILu_z63hCSzc46SPy67xi3rwlR4LdGA&__cf_chl_jschl_tk__=ba60a57dbb52ed4edb652efa803c4ad49ec91c97-1602480581-0-AePLcsgI0WyN9ZCz1kO5kKmss1VFHHdVE2Uvd9PB0m9RS1F6NwBjnuSv4MLh6FQOqgr1-Db8xG7Zkv-_smzymU8WcfgV-uPrNV3OLuVoQm85fUOeAnVHoWMQ5JWpPNfQFcV8JRaoUxmRjwzSJVC-8Yd4EMbtiljGoDyJAF9dD1Zs47_7jArHE5GbPCPuyAa87S23H6HtUq9nzmABca-64n_zgxzdmD0EjbwgtLdcKebJxgnqoC2IMFNnUlDyTBruyBgqlloMBRy9lFy7VWwIJ7xte5sTyuLM-Byhwo6BfrS3tnEt-gre7CVn0GU_P_Djc0sFZZUPXZkPkcAm9A1-2U17ufBM1hGNvCNmf_JOZzUT4wyKtWkOjurWRvBYvtk6xRzhHG16CPz24eCcXx98stNhLz5JeXiB79rLdH7B_lHlWDOcjQAyZ0zF8BJTGtDMeP9CoRXey1SKskmw7uCxqAo]Tert.am[/url]-ը՝ վկայակոչելով The New Arab թերթը։
Ինչպես ընդգծում է թերթը, սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների վերսկսումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապել է իր լիակատար աջակցությունը հայտնել Բաքվին և հրահրում է շարունակել ռազմական գործողությունները։
«Հետևելով այդ հարցում Անկարայի դիրքորոշմանը՝ Պակիստանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարել է Ադրբեջանին աջակցելու մասին»,- գրում է թերթը՝ ընդգծելով, որ Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, միչդեռ Իսրայելը, որն ակնհայտորեն նույնպես աջակցում է Ադրբեջանին, դիվանագիտական հարաբերություններ ունի Հայասատնի հետ։
Ըստ Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների՝ Իսրայելը 2006-2019թթ. ընկած ժամանակահատվածում Բաքվին 825 մլն դոլարի զենք է տրամադրել: Բացի այդ, տրամադրել է նաև տարբեր պաշտպանական տեխնոլոգիաներ, այդ երկրում են պատրաստվել նաև ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինները։
Լուրերի համաձայն՝ Պակիստանը նույնպես ռազմական առումով օգնել է Բաքվին, սակայն Իսլամաբադը հերքում է այդ հաղորդագրությունները, մինչդեռ Թուրքիան Ադրբեջանին է տրամադրել իր ամբողջ ռազմական զինանոցը, այդ թվում՝ F-16 մարտական օդանավերը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/10/12/Artsakh/3419014?fbclid=IwAR2v5-bpkDJtz5uiBKLA2rIQl2hvILu_z63hCSzc46SPy67xi3rwlR4LdGA&__cf_chl_jschl_tk__=ba60a57dbb52ed4edb652efa803c4ad49ec91c97-1602480581-0-AePLcsgI0WyN9ZCz1kO5kKmss1VFHHdVE2Uvd9PB0m9RS1F6NwBjnuSv4MLh6FQOqgr1-Db8xG7Zkv-_smzymU8WcfgV-uPrNV3OLuVoQm85fUOeAnVHoWMQ5JWpPNfQFcV8JRaoUxmRjwzSJVC-8Yd4EMbtiljGoDyJAF9dD1Zs47_7jArHE5GbPCPuyAa87S23H6HtUq9nzmABca-64n_zgxzdmD0EjbwgtLdcKebJxgnqoC2IMFNnUlDyTBruyBgqlloMBRy9lFy7VWwIJ7xte5sTyuLM-Byhwo6BfrS3tnEt-gre7CVn0GU_P_Djc0sFZZUPXZkPkcAm9A1-2U17ufBM1hGNvCNmf_JOZzUT4wyKtWkOjurWRvBYvtk6xRzhHG16CPz24eCcXx98stNhLz5JeXiB79rLdH7B_lHlWDOcjQAyZ0zF8BJTGtDMeP9CoRXey1SKskmw7uCxqAo]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
20422 դիտում
19:21 22-04-2014
Մահացածի որդին, վրաերթի վայրում կանգնելով վիրավորի գլխավերևում, չգիտեր, որ նա իր հայրն է
23781 դիտում
15:39 15-01-2021
Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»