719 դիտում
11:27 12-10-2020
Հավաքագրվել է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար․ «Հայաստան» համահայկական հիմնադրամ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է հայրենիքի համար համազգային ջանքերի համախմբումը։ Հոկտեմբերի 12-ի դրությամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաք-արշավի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար։
Համազգային բացառիկ մոբիլիզացիայի արդյունքում, ամեն րոպե Հիմնադրամի կայքով արվում են հարյուրավոր նվիրատվություններ։ Մեր թիկունքն ամուր է Հայաստանի և Սփյուռքի նվիրումի և համախմբվածության շնորհիվ։
Հիշեցում նվիրատվություն կատարելու եղանակների մասին՝
– Հիմնադրամի առցանց դրամահավաք-արշավին կարող եք միանալ www.himnadram.org հասեցով,
ինչպես նաև միջազգային փոխանցումներ կատարելով կայքում նշված հաշվեհամարներով
– 1000 ՀՀ դրամի չափով՝ SMS հաղորդագրություն ուղարկելով 8000 կարճ համարին, որը գործում է
Հայաստանում բոլոր օպերատորների բաժանորդների համար
– TelCell, EasyPay, iDram, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ օնլայն, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ օնլայն
համակարգերի միջոցով
– Paypal համակարգով [email protected] վճարման հասցեին։
Շնորհակալ ենք նվիրատուների մեր աշխարհասփյուռ բանակին վստահության և շարունակական աջակցության
համար։
Նմանատիպ նյութեր
896 դիտում
18:12 25-11-2022
«Հայաստան» հիմնադրամի 25–րդ Հեռուստամարաթոնը ընթացքում հավաքագրվել է 11 մլն դոլար. ամփոփում
Այս բաժնից
1177 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
820 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան
949 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին