211652_close_icon
views-count3804 դիտում article-date 23:20 13-10-2020

ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 13-ին հանդիպեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Հանդիպման ընթացքում շոշափվեցին տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների հասցեագրման և այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկմանն առնչվող հարցեր: Նախարար Մնացականյանը զրուցակցին հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները՝ ընդգծելով կրակի դադարեցման ռեժիմի լիարժեք հաստատման և դրա ամրապնդման կարևորությունը: Երկուստեք ընդգծվեց, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Նմանատիպ նյութեր