211652_close_icon
views-count3473 դիտում article-date 13:24 14-10-2020

Նոր նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին ընդառաջ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակում են ստացվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում ի զորակցություն Արցախի հանգանակված նվիրատվություններ, որոնք փոխանցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից առաքվել է տասնհինգ միլիոն ռուբլի գումար, Գերմանիայի հայոց թեմը փոխանցել է ևս հիսուն հազար եվրո։ Ֆրանսիայի հայոց թեմից ստացվել է վաթսուն հազար եվրո, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից՝ երեսունյոթ հազար դոլար։ Հոլանդիայի հոգևոր հովվությունը հանգանակել և փոխանցել է ութսունյոթ հազար եվրո գումար։

Նմանատիպ նյութեր