95800 դիտում
16:11 14-10-2020
Գերեւարված 2 հայ զինծառայողների ընտանիքի անդամների անունից Եվրոպական դատարան դիմում է ներկայացվել. Արտակ Զեյնալյան
Գերեւարված 2 հայ զինծառայողներ Արեգ Սարգսյանի եւ Նարեկ Ամիրջանյանի ընտանիքների անդամների անունից իրավաբանների խումբը Եվրոպական դատարան դիմում են ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։
«27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը եւ Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են:
Գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը 11.10.2020թ Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին՝ պահանջելով Դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին․
1. գործել միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի եւ ռազմագերիների փոխանակման եւ զոհվածների աճյունների դուրսբերման մասին 10.10.2020թ զինադադարի համաձայնությանը համապատասխան եւ վերջիններիս ԿԽՄԿ հովանու ներքո վերադարձնել Հայաստանի իշխանություններին,
2. մինչեւ վերադարձը ձեռնարկել բոլոր միջոցները պաշտպանելու նրանց կյանքը եւ ապահովելու նրանց ֆիզիկական եւ հոգեբանական անձեռնմխելիությունը,
3. ապահովել պատշաճ բժշկական օգնություն։
Քիչ առաջ ծանուցվեցինք, որ Դատարանը 12.10.2020թ գրանցել է գործը եւ ծանուցել Ադրբեջանի կառավարությանը:
Դատարանը որոշել է Ադրբեջանի կառավարությունից պահանջել տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.
1. պայմանները, որոնցում ներկայումս պահվում են գերեվարված երկու զինծառայողները,
2. տեղեկություններ բժշկական հետազոտությունների եւ նրանց առողջական վիճակի մասին,
3. տեղեկություններ նշված երկու զինծառայողների փոխանակման հնարավորության մասին՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մարդասիրական հրադադարի դրույթներով։
Հարցադրումներին պատասխանելու համար Ադրբեջանի կառավարությանը տրվել է վերջնաժամկետ մինչեւ 22.10.2020թ»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
25177 դիտում
21:52 16-10-2020
ՄԻԵԴ-ը քիչ առաջ բավարարեց հայ դիմումատուների պահանջը՝ գերեվարված 2 զինծառայողների վերաբերյալ․ Արտակ Զեյնալյան
5494 դիտում
19:34 31-10-2018
Դիմում եմ համաներում ստացողներին՝ այնպես չանեք փոշմանենք մեր արածի համար․ Արտակ Զեյնալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Hayeli.am
Այս բաժնից
763 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
790 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»