211652_close_icon
views-count2358 դիտում article-date 20:08 14-10-2020

Երևանում ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան. ԲԿ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան` Արայիկը: Այս մասին հայտնում են ԲԿ-ից։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան` Արայիկը: Երեխայի մայրը` Անահիտը, հուզմունքով է հիշում, որ Ստեփանակերտից Երեւան գալու ընթացքում հազիվ է հասցրել մի քանի անհրաժեշտ իր վերցնել, իսկ Երեւանում զարմանքով տեղեկացել է, որ ավագ որդին` 10-ամյա Սերգեյն, ով Արցախում շախմատի երկակի չեմպիոն է իր հետ բերել է բոլոր դասագրքերը: Սերգեյի հորդորով էլ նորածին եղբորն անվանակոչել են Արցախի նախագահի անվամբ: Հինգ որդի եւ երկու դուստր ունեցող մայրիկի ցանկությունը մեկն է` շուտափույթ հաղթանակ եւ վերադարձ բնականոն կյանքին»,- հայտնում է ԲԿ-ն։

Նմանատիպ նյութեր