38790 դիտում
20:58 14-10-2020
Իր ծննդյան օրը եղբայրս անմահացավ. կամավոր Արցախ մեկնած Զաքարին մարտական ընկերները փոքր սպարապետ էին կոչում. NEWS.am
Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված 23–ամյա Զաքար Սերոբյանը Երևանից էր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող։ Նա սեպտեմբերի 29–ին կամավոր մեկնել էր ռազմաճակատ։
Զաքարը զոհվել է հոկտեմբերի 11–ին՝ իր ծննդյան օրը։
«Եղբայրս անմահացավ իր ծննդյան օրը։ Մեկ տարի 9 ամիս է, ինչ վերադարձել էր ծառայությունից, բայց գնաց կամավոր՝ հանուն հաղթանակի։ Իր դիրքից բարձրացել է առաջնագիծ, որ հրամանատարին մենակ չթողնի ու զոհվել»,–[url=https://news.am/arm/news/607917.html?fbclid=IwAR2tJ40tnScQF-gs8bG1l2pNKNcDIWuN1ti7vJKW0JHgI6WezahBP-50owQ]NEWS.am[/url]–ի հետ զրույցում ասաց Զաքարի մորաքրոջ դուստրը՝ Եվան։
Նա պատմեց, որ Զաքարը երկու եղբայր ունի, իսկ նրանց մայրը յոթ տարի առաջ է մահացել։
«Ամեն օր արթնանում էինք Զաքարի դրած երգերի ձայնից. միշտ ազգագրական, հայրենասիրական երգեր էր միացնում, հետն էլ երգում»,–պատմեց քույրը։
Եվայի խոսքով՝ մարտական ընկերները այս ընթացքում հասցրել էին Զաքարի համար մականուն ընտրել։
«Մարտական ընկերներն ասում էին, որ շատ դուխով էր, նրան փոքր սպարապետ էին անվանում, քանի որ ժպիտը նման էր սպարապետ Վազգեն Սարգսյանի ժպիտին և նրա պես արագ էր խոսում»,–ասաց նա և հավելեց.
«Տա Աստված, որ ոչ մի ընտանիք չզգա էս ցավը, անասելի ցավը, որ երբեք չի անցնելու։ Մեզ մեր տղերքն են պետք, չպակասե’ք էլ տղերք»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
56259 դիտում
20:24 20-02-2021
«Կոմիտասցի սիմպո» մականունով Արթուրն անմահացավ 44-օրյա պատերազմի առաջին օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1372 դիտում
23:40 03-02-2025
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն
1237 դիտում
22:59 03-02-2025
Փաստաբանները բողոքի ակցիա կանեն. Փաստաբանների պալատի հայտարարությունը
958 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին