211652_close_icon

Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն

views-count1954 դիտում article-date 23:40 03-02-2025
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ՝ այս անհիմն սակագներին։

Այս մասին հայտարարել է «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնությունը․ 
«Սիրելի ուսանողներ,
Տրանսպորտի թանկացման դեմ պայքարը նոր թափ է հավաքում։ Հանրային տրանսպորտից օգտվող բազմահազար քաղաքացիներ բոյկոտում և չեն վճարում բոլորիս պարտադրված ու անհիմն սակագները։
Վաղը հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ։ 09:30-ից բոլորս հավաքվում ենք Երիտասարդական մետրոյի մոտակայքում և միահամուռ կերպով բոյկոտում այս անհիմն սակագները։
Ընդամենը 100 դրամ և էական գնիջեցումներ տոմսային փաթեթներում։
Չենք վճարելու, և վերջ»։

Նմանատիպ նյութեր