211652_close_icon
views-count2382 դիտում article-date 11:31 15-10-2020

Սերժ Թանկյանը կոչ է արել միանալ Սպիտակ տան և Կոնգրեսի կողմից ագրեսիայի դատապարտման պահանջով միջնորդագրերին

«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Արցախում կատարվող իրադարձություններին՝ կոչ անելով միանալ ագրեսիան դատապարտող միջնորդագրերին․ «Մի քանի շաբաթ առաջ Արցախի և Հայաստանի ժողովուրդն ապրում էին խաղաղության մեջ։ Այժմ նրանց հայրենիքը Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքով ռազմական գոտու է վերածվել։ Խնդրում ենք կոչ անել Սպիտակ տանը և Կոնգրեսին դատապարտել այդ ագրեսիան», – գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր