211652_close_icon
views-count28811 դիտում article-date 20:22 15-10-2020

«Իդեալական երիտասարդ էր, չհասցրեց նույնիսկ ամուսնանալ»․ Ոսկեհասկի համայնքապետը՝ 29-ամյա Կարապետի մասին. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/10/15/1143765/?fbclid=IwAR1A5t7IS7Rlv7aBkj_Zw0hdSb9pFBbU0xg-VQiouGLtpFfMZLznVsdHDYI]Aravot.am[/url]-ը գրում է. Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակվել էր Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնքի բնակիչ, 29-ամյա Կարապետ Մխիթարյանը։ Ոսկեհասկի համայնքապետարանը իր ցավակցությունն էր հայտնել՝ գրելով․ «Անմահ հայորդին. Կարապետ Մխիթարյան Խորը վշտով հայտնում ենք, որ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է Ոսկեհասկ համայնքի բնակիչ՝ հավերժի ճամփորդ Մխիթարյան Կարապետը։ Խոնարհում և Հավերժ Փա՛ռք Քեզ, Հերոս։ Աստված հոգիդ Լուսավորի»։ Ոսկեհասկի համայնքապետ Արտաշես Սահակյանն [url=https://www.aravot.am/2020/10/15/1143765/?fbclid=IwAR1A5t7IS7Rlv7aBkj_Zw0hdSb9pFBbU0xg-VQiouGLtpFfMZLznVsdHDYI]Aravot.am[/url]-ին ասաց․ «Կարապետը 1991 թվականին է ծնվել, ընդամենը 29 տարեկան էր, դեռ չէր էլ հասցրել ամուսնանալ, երկու քույր ունի։ 10 տարուց ավել է՝ մայրն էր մահացել։ Կարապետը 3-4 ամիս է՝ ինչ մտել էր ծառայության Հայաստանի սահմանապահ զորքերում։ Շատ շնորհալի երիտասարդ էր՝ լավ ընտանիքից սերված։ Սիրված, հանգիստ, համեստ տղա էր, տասնյակ զանգեր են եկել դրսից, թե երբ է Կարոյի հուղարկավորությունը, գանք, մասնակցենք։ Իդեալական երիտասարդ էր, ամբողջ գյուղը ողբում է, երեկ հուղարկավորեցինք, թեև մի շաբաթ առաջ էր մահացել», -ասաց համայնքապետը։ [b]Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր