211652_close_icon
views-count1941 դիտում article-date 22:00 26-11-2020

«Հավանած աղջիկ ուներ, բայց չհասցրեց սիրո խոստովանություն անել»․ Ախուրիկի նահատակված 19-ամյա Հարությունի մասին. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/11/26/1154962/?fbclid=IwAR3Lcb8sa6r7S2ojH0KQtm9kTD9cSh7QNQueRL5OhgObzDA9QNTdW8lQyx8]Aravot.am[/url]-ը գրում է. Ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ պայքարելիս անմահացել է Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի 19-ամյա բնակիչ Հարություն Մելքոնյանը։ Հերոսը ժամկետային զինծառայող էր․ 9 ամիս է՝ ինչ բանակ էր գնացել։ Նա թեժ մարտեր է մղել Հադրութում։ Հարությունը երեք քույրերի մինուճար եղբայրն էր, տան փոքրը, քրոջ՝ Արմինե Մելքոնյանի բառերով ասած՝ տան ճրագն էր, հույսն էր, ուրախությունը։ Հերոսը ընտրել էր դարի մասնագիտությունը․ պատրաստվում էր ծրագրավորող դառնալ։ Երկու քույրերը ծրագրավորողներ են, Հարությունը ևս ընդգրկվել էր նրանց աշխատանքներում, սիրով մասնակցել։ Փոքր ժամանակ, երբ հարցրել են․ «Հարութ ջան, ի՞նչ ես դառնալու, միշտ պատասխանել է՝ զինվոր, հետո՝ ժամանակին համընթաց, երազանքը փոխվել է։ Հերոսի քույրը՝ Արմինե Մելքոնյանը, նրան բնութագրում է որպես հանգիստ բնավորությամբ, լուսավոր, պատասխանատու, պատրաստակամ, մարդկանց նկատմամբ մեծ հարգանք ունեցող երիտասարդի։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/11/26/1154962/?fbclid=IwAR3Lcb8sa6r7S2ojH0KQtm9kTD9cSh7QNQueRL5OhgObzDA9QNTdW8lQyx8]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր