2241 դիտում
15:02 16-10-2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը վարչապետի որոշմամբ գործուղվել է Արցախ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակոբ Ավագյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին 2020 թվականի հոկտեմբերի 14-ից 18-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն:
2. Հակոբ Ավագյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներքին գործուղումների համար
նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն»,-ասված է որոշման մեջ:
Նմանատիպ նյութեր
7458 դիտում
20:05 31-10-2018
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 3 տեղակալները
12982 դիտում
17:50 09-01-2019
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էմին Ավետիսյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
14326 դիտում
09:37 12-10-2020
Վարչապետի որոշմամբ՝ Գնել Հասրաթյանը գործուղվել է Արցախ
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
970 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան