211652_close_icon
views-count2035 դիտում article-date 20:18 16-10-2020

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Միլոնովին

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ «Հանդիպման ընթացքում քննարկել ենք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և իսլամիստ վարձկանների մասնակցությամբ սանձազերծված պատերազմի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Շնորհակալություն հայտնելով պարոն Միլոնովին դժվարին ժամանակաշրջանում Արցախ այցելելու համար՝ իմ խոսքում ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության կարևոր դերակատարությունը դեպի խաղաղություն տանող բանակցությունների ընթացքում և հակամարտության կարգավորման գործընթացում»,- տեղեկացրել է ԱՀ ԱԺ նախագահը։

Նմանատիպ նյութեր