211652_close_icon
views-count3714 դիտում article-date 23:44 16-10-2020

Ենթադրաբար ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողի խոշտանգման լուսանկարներն ուղարկվել են նախաքննական մարմնին՝ քննության առարկա դարձնելու նպատակով․ ՀՀ դատախազություն

Սոցիալական ցանցերում տարածվել են լուսանկարներ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից առանձնակի դաժանությամբ, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով, ենթադրաբար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողի մարմինն անմարդկային խոշտանգման ենթարկելու, անարգելու պատկերներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը։ Լուսանկարներն ուղարկվել են նախաքննական մարմնին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և դրա ընթացքում կատարված խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր