8676 դիտում
16:49 27-12-2020
ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին հրապարակումներնն ուղարկվում են ՀՔԾ՝ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով․ Գոռ Աբրահամյան
ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկություններն ուղարկվել են ՀՔԾ։
«Քանի որ հարցադրումները շատ են, պետք է տեղեկացնեմ, որ ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները, հրապարակումները Դատախազության կողմից ուղարկվում են ՀՀ ՀՔԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով»։
Հիշեցնենք, որ երեկ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ փաստաթուղթ էր հրապարակվել, որում նշված էր, ՀՀ վարչապետը թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայելու նպատակով օժանդակության համար պետք է դիմեր ՀԱՊԿ գործընկերներին` դեռևս պատերազմական գործողությունները չսկսած:
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ո´չ պատերազմի նախօրեին, ո´չ էլ դրա ընթացքում չդիմեց ՀԱՊԿ:
Նմանատիպ նյութեր
1358 դիտում
11:52 26-02-2016
Ավարտվել է օբյեկտիվ քննության նպատակով ՀՔԾ ուղարկված ծանր հանցագործության գործի նախաքննությունը
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2107 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
745 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար