21988 դիտում
08:47 17-10-2020
Հայաստանը ՌԴ նախաձեռնությամբ զինվորականների է գործուղել Մոսկվա՝ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ ԼՂ-ում հրադադարի պահպանման մեխանիզմների հարցը քննարկելու, բայց Բաքուն հրաժարվել է. Մանե Գևորգյան
Հայաստանը Ռուսաստանի նախաձեռնությամբ զինվորականների է գործուղել Մոսկվա՝ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ ԼՂ-ում հրադադարի պահպանման մեխանիզմները քննարկելու, բայց Բաքուն հրաժարվել է, այս մասին ռուսական ТАСС գործակալությանը հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Երևանը թեև դրականորեն է արձագանքել Ռուսաստանի նախաձեռնությանն ու Մոսկվա գործուղել ՀՀ ՊՆ ներկայացուցիչների, ադրբեջանական կողմը, սակայն, մեր տեղեկություններով, իր ներկայացուցիչներին չի գործուղել՝ մասնակցելու այդ հանդիպմանը:
Սա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններից և Ռուսաստանի նախաձեռնությանը մերժմամբ է պատասխանում»,- նշել է ՀՀ վարչապետի խոսնակը:
Մանե Գևորգյանը նաև շեշտել է՝ Երևանում ենթադրում են, որ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչներին Մոսկվա մեկնել թույլ չի տալիս Թուրքիան:
Նմանատիպ նյութեր
3713 դիտում
13:39 13-03-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, որտեղ Պուտինի հետ քննարկելու է Արցախի հարցը
3606 դիտում
16:44 30-01-2022
Ջոնսոնը բանակցությունների համար Մոսկվա է գործուղել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին
3921 դիտում
18:22 18-10-2018
Արթուր Գևորգյան. Այսօր կհանդիպենք նախարարի հետ՝ առկա խնդիրները քննարկելու համար
Այս բաժնից
1204 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1570 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1084 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել