763 դիտում
10:35 17-10-2020
Ի վերջո ինչու են բարձրացել ծաղիկների գները․ ծաղկավաճառները զգուշացվել են «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ծաղիկների գները բարձրացել են: Արդեն մի քանի օր է, ինչ քաղաքացիներն ահազանգում են այս խնդրի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Չարբախում գտնվող ծաղկի շուկայի պատասխանատուները զգուշացրել են առևտրականներին, որ ծաղիկների գներն այս օրերին չբրաձրացնեն, այլ վերադառնան հին գներին, հակառակ դեպքում շուկայի ղեկավարությունը կբարձրացնի տաղավարների վարձերը:
Իրենք՝ ծաղկավաճառները, մեզ հետ զրույցում արդարացան՝ նշելով, որ մեղավոր չեն, արդեն մի քանի օր է՝ ծաղիկները ջերմոցատերերից ստանում են բարձր գներով: Բայց, մյուս կողմից, ջերմոցատերերն են հայտնվել անհարմար դրության մեջ. չէ՞ որ ջերմոցային տնտեսությունների համար հուլիսի 19-ից բարձրացել է գազի գինը:
Բացի այս, ամռան ամիսներին կորոնավիրուսի և հայտարարված արտակարգ դրության հետևանքով ծաղկի իրացման ծավալները կտրուկ նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անգամ ջերմոցատերեր են գտնվել, որոնք իրենց ծաղկի ջերմոցները քանդել կամ դրանց փոխարեն այլ մշակաբույս տնկել:
Չմոռանանք՝ թեմայի մեջ հայտնվել է նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, սակայն անպտուղ: Այս կառույցը բավարարվել է միայն ջերմոցատերերին հորդորելով այս պայմաններում չբարձրացնել ծաղկի գները: Ընդամենը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2447 դիտում
10:27 08-03-2016
Ծաղիկների գները բարձրացել են մոտ 20-40%–ով. Մարտի 8 է
761 դիտում
09:25 16-06-2022
Իշխանական գործիչների սիրտը հանգիստ է ուզում, բայց նրանք զգուշացվել են․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
937 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1066 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»