211652_close_icon
views-count5180 դիտում article-date 10:21 18-10-2020

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը

Հայաստանի թատերական գործիչների միությունը խորը ցավով տեղեկացնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը: «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վ. Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին» ,- ասված է գրառման մեջ: Վանիկ Վարազդատի Մկրտչյանը ՀՀ վաստակավոր արտիստէ 2011 թվականից: Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում՝ Արա Երնջակյանի «Ժամկետը 7 օր», Վիգեն Չալդրանյանի «Մարտիրոսի ուխտագնացությունը», Բաղդասարյանի «Մարիամ» և այլն։ Մասնակցություն է ունեցել նաև տարբեր հեռուստասերիալներում։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում, Բելգիայում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը Խորը ցավով տեղեկացանք, որ այսօր կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր...

Опубликовано Հայաստանի թատերական գործիչների միություն Суббота, 17 октября 2020 г.

Նմանատիպ նյութեր